Skip to main content

Eurasianet

Main Menu

  • Регионы
  • Темы
  • Прочее
  • О нас
  • Поиск
  • Pассылка
  • English
X

Кавказ

Азербайджан
Армения
Грузия

Центральная Азия

Казахстан
Кыргызстан
Таджикистан
Туркменистан
Узбекистан

Другие регионы

Афганистан
Венесуэла
Евросоюз
Иран
Китай
Монголия
Пакистан
Сирия
США
Турция
Южная Корея

Зоны конфликтов

Абхазия
Нагорный Карабах
Южная Осетия

Восточная Европа

Беларусь
Молдова
Прибалтика
Россия
Украина
X

Политика

Внешняя политика
Выборы
Права человека

Экономика

Бизнес
Инновации и технологии
Россия: Успешные новаторы

Общество

Академические свободы
Культура и искусство
Мнения

Безопасность

Спорные границы
X

Фотоэссе

Блоги

X
Использование ключевых слов повысит точность поиска.
հայերեն

Իրանի հանդեպ պատժամիջոցները վնասում են Հայաստանին

Պաշտոնական Երևանը փորձում է դիմադրել Իրանի հետ հարաբրությունները խզելու Վաշինգտոնի ճնշմանը։ Միևնույն ժամանակ հայկական կոմերցիոն բանկերը բարդացրել են բիզնեսի հնարավորություններն Իրանի հետ։

Անի Մեջլումյան Oct 1, 2019
Իրանից ճանապարհը (Մարցին Կոնսեք / Վիկիմեդիա) Իրանից ճանապարհը (Մարցին Կոնսեք / Վիկիմեդիա)

Թեհրանից՝ Երևան ուսումը շարունակելու եկած Ռոժին Դաեն, 24 տարեկան է։ Նոյեմբերին նրան բանկից զանգահերեցին և տեղեկացրին, որ հաշվեհամարը փակելու են, պետք է գումարը կանխիկացնել։ Հաջորդ օրը նույն խնդրանքով զանգ ստացավ նաև Ռոժինի քույրը մեկ այլ բանկից։ Քույրերը փորձել են հաշվեհամարներ բացել Հայաստանի տարբեր բանկերում, բայց բոլորից մերժում են ստացել շարունակաբար։

«Նրանք ասացին դու իրանցի ես և դու խնդիրնեեր ունես ԱՄՆ-ի հետ»,- ասաց Դաեն «Եվրասիանեթին»։

Ռոժինի գործատուն ամիսներ անց հաջողացրեց տեղական արժույթով հաշվեհամար բացել նրա համար, որով հնարավոր է սահմանափակ գործարքներ իրականացնել միայն Հայաստանի տարածքում։ «Այդ քարտը պիտանի չէ», - ասաց Ռոժինը։ Մինչև մեկ ամիս առաջ Դաեն շարունակ դիմել է տարբեր բանկերի այնպիսի հաշվեհամար ունենալու համար, որով կարելի է նաև Հայաստանից դուրս գործարքներ կատարել, բայց մերժվել է։

Իրանցի քույրերի բանկային խնդիրներն առաջացան անմիջապես ԱՄՆ անվտանգության խորհրդի ղեկավար Ջոն Բոլթոնի այցից հետո։ Նախորդ տարի՝ հոկտեմբերին, «Ազատության» հետ զրույցում Բոլթոնն ասել էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում է «ճզմել» Իրանին և հայ-իրանական սահմանը լուրջ խնդիր է։

Վաշինգտոնի բացահայտ ճնշումը Երևանին կագնեցրեց բարդ խնդրի առաջ։ Հայաստանը փորձում է լավ հարաբերություններ պահպանել իր հարավային հարևանի հետ, որի հետ կիսում է բաց երկու սահմաններից՝ մեկը   (խմբ. մյուսը՝ Վրաստանն է, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները փակ են)։ Նախկինում ԱՄՆ-ն Հայասատանի կարգավիճակը հաշվի առնելով ավելի ըմբռնումով էր մոտենում Հայաստան-Իրան հարաբերություններին, բայց Թրամփի օրոք իրավիճակը փոխվեց։

«Մենք Հայաստանին, դիտարկում ենք  ԱՄՆ գործընկեր այս տարածաշրջանում», - գրել է ԱՄՆ դեսպանատունը՝ պատասխանելով  «Եվրասիանեթի» հարցերին էլեկտրոնային նամակի միջոցով։ «Մենք հստակեցրել ենք ՀՀ կառավարության և մասնավոր սեկտորի համար, որ ակնկալում ենք Հայաստանից համապատասխանել միջազգային հանրության անդամի իր պարտականություններին և դադարեցնել Իրանի հետ այն կապերը, որոնք աջակցում են տարածաշրջանը ապակայունացնելու և ահաբեկչությանը սատարելու նրանց ջանքերին։ Մենք նաև ասել ենք, որ պատժամիջոցներն ուղղված չեն Հայաստանին, այլ ուղղված են կոնկրետ ստորաբաժանումների, որոնք ամբողջ աշխարհում օգնում են Իրանի ռեժիմին ստանալ ֆինասնավորում կամ սատարում են նրանց վնասակար գործունեությանը։ Այս դիրքորոշման մասին տեղեկացրել ենք մեր բոլոր գործընկերներին Իրանի հետ համագործակցության մասով»։

Ոչ միայն Հայաստանում, այլև  ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք երկրներում նախկինում իրանցիներն առնչվել են բանկային խնդիրների, որոնք առաջացել են պատժամիջոցների հետևանքով։ Սակայն Հայաստանում իրանցիների և  առհասարակ գործարարների վրա իրական ճնշումն սկսեց նկատվել նոյեմբերին, երբ ԱՄՆ-ն ամենախիստ ձևով պատժամիջոցներ կիրառեց Իրանի նկատմամբ։

Հայ գործարարը, որը մսամթերք է արտահանում Իրան պատմեց «Եվրասիանեթին», որ հիմա ստիպված է օգտվել ռուսական բանկերի ծառայություններից։ Նրա խոսքով տոկոսները բարձր են, փոխանցումները՝ ժամանակատար։ «Այս ամենը սկսվեց նոյեմբերին և հետագայում ավելի լրջացավ», - ասաց գործարարը, որը նախընտրեց անանուն մնալ։

Բանկերը նրան խորհուրդ են տվել օգտվել իրանական «Մելաթից», ըստ գործարարի՝ շատ բարդ է արտարժույթ ստանալ այդ բանկից։ «Ի՞նչ պետք է անեմ ես իրանական փողով Հայաստանում», - ասաց նա։

Գործարարը հիմա աշխատում է հիմնականում կանխիկով։ «Փոխանակման կետերի աշխատողների մեծ մասն  ինձ արդեն դեմքով գիտի։ Ի՞նչպես է կառավարությունը պնդում, թե պայքարում է ստվերային տնտեսության դեմ, երբ առևտուրն իրականացվում է կանխիկով»,- եզրափակեց գործարարը։

Հունիսին, «Ինեկոբանկը» զգուշացնող հայտարարություն տարածեց իրանական բեռնափոխադրողներով կամ Իրանի տարածքում բեռնափոխադրում իրականացնող հայկական ընկերությունների ու գործարարների համար։ «Բեռնափոխադրող ընկերության իրանական ծագումը կամ բեռնափոխադրման իրականացումը ԻԻՀ տարածքով կարող է հանդիսանալ ներմուծվող ապրանքների ձեռքբերման և բեռնափոխադրման ծախսերի համար բանկային փոխանցումների չեղարկման և թղթակից բանկերի կողմից ձեր դրամական միջոցների սառեցման պատճառ, քանի որ առկա են միջազգային պատժամիջոցներ տվյալ երկրի գծով»,- ասվում էր հայտարարության մեջ։

ՀՀ տարածքում գործող, իրանցի սեփականատերերով  մի տուրիստական ընկերություն  բանկերի հետ խնդիրների պատճառով փաթեթները վաճառում է միայն կանխիկով։ «Երբ տեղեկացնաք խնդրի մասին մեր ամբողջ առևտուրը փոխեցինք կանխիկի։ Վերցնում ենք գումարը հետո մինչև սահմանն անցնելը փոխում»,- ասաց տուրիստական ընկերության համասեփականատերը, պայամնով որ անանուն կմնա իրավապահների հետ խնդիրներ չունենալու պատճառով։ Փոքր ընկերությունների համար կանխիկով առևտուրը հնարավոր է, բայց մեծ ու միջին բիզնեսի համար բարդ։ ՀՀ տարածք օրինական ճանապարհով տասը հազար դոլարից ավելի չի թույլատրվում անցկացնել։

Հայատանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը համեմատաբար փոքր է։ 2018-ին այն կազմել է 364  միլիոն դոլար, առկա է կայուն աճ։ Տնտեսագետ և «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտակ Մանուկյանը «Եվրասիանթեին» պատմեց, որ  2019-ի առաջին կեսին արտահանումը մոտ  30 տոկոսով ընկել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, իսկ ներկրումն աճել՝ ևս 30 տոկոսով։ 

Իրանն ունի ազատ առևտրի համաձայնագիր Եվրասիական տնտեսական միության հետ և հնարավոր է, որ դառնա այդ բլոկի անդամ պետություն։ «Առևտրաշրջանառությունը լավ է ընթանում։ Մենք նաև հույս ունենք, որ Իրանը կդառնա ԵԱՏՄ լիիրավ անդամ և մենք վերջապես կունենանք սահմանակից գործընկեր։ Դա նաև կնպաստի առևտրի աճին»,- ասաց Մանուկյանը։

ՀՀ կառավարությունը բազմիցս հերքել է, թե ԱՄՆ-ն ճնշում է Հայաստանին  Իրանի հետ տնտեսական կապերի  քաղաքականությունը փոխելու մասով։

Railroad station Meghri
Մեղրիի կայարանը հայաստանի հարավում (Վեհամարտ/ Վիկիմեդիա)

Վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը, պատժամիջոցների կիրառումից հետո ասել էր, որ Հայաստանը Իրանի հետ իր քաղաքականության մեջ «կարիք չունի որևէ փոփոխություն իրականացնելու»։ «ԱՄՆ-ն հասկանում է մեր իրավիճակը և քաղաքականությունը»,- ասել էր Փաշինյանը։

Պարզ է, որ սահամնափակումները՝ կապված իրանցի հաճախորդների հետ, կոմերցիոն բանկերի նախաձեռնություններն են։ «Բիբլոս Բանկ Արմենիան» պատասխանելով Banks.am-ի հարցմանը ասել էր. «Իրանի քաղաքացիների հետ «Բիբլոս Բանկը» գործարքներ չի իրականացնում՝ ելնելով իր ներքին քաղաքականությունից։ Միաժամանակ, հարկ է նշել, որ սահմանափակումների կիրառման հարցը չի քննարկվել ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչների հետ, եւ Կենտրոնական բանկի կողմից պաշտոնական հրահանգ առկա չէ»։

Հայաստանի Կենտրոնական բանկը նոյեմբերից սկսած պարզաբանել է խնդիրն ասելով, որ կոմերցիոն բանկերը կարող են որոշել չսպասարկել Իրանի քաղաքացիներին, դա իրենց գործն է։ «Միայն Իրանի քաղաքացի լինելու փաստը բավարար պատճառ է բանկերի համար, որպեսզի չսպասարկեն», - «Եվրասիանեթին» ասաց ԿԲ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հարություն Բերբերյանը։

«ԱՄՆ պատժամիջոցների կիրառումից անմիջապես հետո մենք զանգեցինք մեր հաճախորդներին և խնդրեցինք փակել իրենց հաշիվները»։ Ցանկանալով անանուն մնալ, քանի որ իրավունք չունի ԶԼՄ-ի հետ քննարկել ներքին բանկային խնդիրները, հայկական բանկի աշխատողը նաև պատմեց, որ հաճախորդների մեծ մասը ցանկացել է իմանալ պատճառը. «Նրանք պատճառներն էին ուզում իմանալ, բայց մեզ ասել էին, որ բացատրություններ չտանք»։

Հայաստանում անգամ ռուսական բանկը զերծ չմնաց իրանցիների հանդեպ սահմանափակումներից, նրանք ևս տրամադրում են միայն տեղական արժույթով քարտեր։ «Կապ չունի, որ մենք ռուսական բանկ ենք, Հայաստանը փոքր երկիր է, որը չի ուզում բարկացնել ԱՄՆ-ին»,- ասաց անունը բացահայտել չցանկացող բանկի աշխատողը։

Подписывайтесь на бесплатную еженедельную рассылку Eurasianet (на английском языке).
 

Другие материалы по теме

Самое читаемое

Таджикистан: Россия приоткрыла двери, все бросились к авиакассам
Россия: бизнес и экономисты хотят реинкарнировать НЭП
Иван Сытых
Туркменистан: Бердымухамедов-младший снова съездил в Россию
Ахал-Теке

Eurasianet

  • О нас
  • Команда
  • Вакансии
  • Перепечатка
  • Поправки
  • Контакты
Eurasianet © 2021